«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

«Գազպրոմը» չեղյալ է հայտարարել Թուրքիայի համար զեղչերը

«Գազպրոմը» չեղյալ է հայտարարել Թուրքիայի համար զեղչերը
30.01.2016 | 11:50

Ռուսական «Գազպրոմ» պետական էներգետիկ ընկերությունը չեղյալ է հայտարարել 10,25 տոկոսի չափով գազի գնի զեղչերը վեց թուրքական ընկերությունների համար, որոնց բաժին էր հասնում մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ՝ հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ընկերությունների ներկայացուցիչներին: «Գազպրոմի» ներկայացուցիչները հայտնել են գործակալությանը, որ զեղչը կարող է վերականգնվել միայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ 2013-ին ռուսական կողմի և Enerco Enerji, Avrasya gaz, Bosphorus gas, Shell Enerji, Bati Hatti և Kibar Enerji ընկերությունների միջև ստորագրվել է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու համաձայնագիր։ Մնացած ծավալները գնում են «Էգե Գազ» և «Բոտաշ» ընկերությունները։ Թուրքիան ցանկանում է վերսկսել Իսրայելից գազի մատակարարումները՝ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պատճառով:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ